Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1
միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2
Ինչպես քվադրոցիկլի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3
Միայն քվադրոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ բնակելի գոտուց դուրս գալիս ճանապարհային երթևեկության մասնակիցը հատումներում պետք է զիջի ճանապարհը ճանապարհային երթևեկության այլ մասնակցի։