Լուսացույցների այս ազդանշանի դեպքում ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի սլաքի ուղղությամբ երթևեկությունը սկսելու իրավունք։
1
երկու տրանսպորտային միջոցների վարորդներին
2
միայն տրամվայի վարորդին
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտում երթևեկությունը կարգավորելու համար կարող են կիրառվել «T»-աձև դասավորված դեղնավուն չորս կլոր լուսային ազդանշաններ։ Երթևեկությունը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ միաժամանակ միացված են ստորին և մեկ կամ մի քանի վերին լուսային ազդանշանները, որոնցից ձախը թույլ է տալիս երթևեկել դեպի ձախ, միջինը՝ ուղիղ, իսկ աջը՝ դեպի աջ։ Եթե միացված են միայն երեք վերին լուսային ազդանշանները, երթևեկությունն արգելվում է։ Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ կանաչ, դեղին և կարմիր լուսային ազդանշանները, որոնց վրա պատկերված է սլաք/սլաքներ, ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի առանց սլաքի լուսային ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքով/սլաքներով նշված ուղղությամբ/ուղղություններով։ Ընդ որում, ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլ է տալիս նաև հետադարձ կատարել, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ։ Նույն նշանակությունն ունի լուսացույցի լրացուցիչ սեկցիայում կանաչ լուսային ազդանշանի վրա պատկերված սլաքը։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված լուսային ազդանշանը տեղեկացնում է, որ այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ երթևեկությունն արգելվում է։