Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է դեղին ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1
Միայն A տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2
Միայն A և B տրամվայների վարորդների նկատմամբ
3
Միայն B տրամվայի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում առանց ռելսերի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին: Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ: Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի առանց ռելսերի տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից: դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս առանց ռելսերի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին: Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ: