Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։
1
Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդին
2
Միայն դեղին ավտոմոբիլի վարորդին
3
միայն տրամվայի վարորդին
4
երկու տրանսպորտային միջոցների վարորդներին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «Կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողքի և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողքի կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։