«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից: Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է թեքվել ձախ, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք, կամ կանգ առնի այդ կողմում: Նույն հոդվածի 9-րդ կետի «ա.ա» և «ա.բ» ենթակետերի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից տարբերվող խաչմերուկում կամ անմիջապես այդ խաչմերուկից առաջ, բացառությամբ՝ ա.ա) սույն օրենքով նախատեսված՝ աջից թույլատրված վազանցի դեպքի. ա.բ) այն դեպքի, երբ վազանցը կատարվում է ճանապարհով, որով երթևեկելիս վարորդին տրվում է խաչմերուկում առաջնահերթ երթևեկության իրավունք:
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունըՑույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։