Կխախտի՞ արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները սպիտակ ավտոմոբիլի վարորդը սլաքով նշված մանևրը կատարելու դեպքում, եթե ձախ կողմից հետիոտնն սկսել է անցումը:
1
չի խախտի
2
Կխախտի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է հետիոտնային անցմանը կամ կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ, միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովի ժամանակին կանգառը անցման վրա հետիոտն հայտնաբերելու դեպքում։ Արգելվում է վազանցը հետիոտնային անցման վրա, եթե դրանով հետիոտն է շարժվում։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.19.1. Հետիոտնային անցում
Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի աջ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման մոտակա սահմանի մոտ։