Արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել, եթե տվյալ ճանապարհահատվածում տեսանելիությունը սահմանափակ է։
1
արգելվում է
2
Չի արգելվում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (հորիզոնական գծանշում) 1.1 կետի համաձայն՝ 1.1 հորիզոնական գծանշումը բաժանում է հակադիր ուղղություններով շարժվող տրանսպորտային հոսքերը և ճանապարհի վտանգավոր հատվածում նշում է երթևեկության գոտու սահմանը կամ երթևեկելի մասի սահմանը, որի վրա մուտք գործելն արգելված է. նշում է տրանսպորտային միջոցների կայանման վայրի սահմանը և այն ճանապարհի երթևեկելի մասի եզրը, որը երթևեկության պայմաններով չի դասվում ավտոմայրուղիների շարքին։ 1.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում տեղադրված 1.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։