Ո՞ր տրանսպորտային միջոցն է կայանված կայանման կանոնների խախտմամբ, եթե միայն կարմիր ավտոմոբիլի վարորդն է կայանվել երկարատև հանգստի նպատակով։
1
ոչ մի ավտոմոբիլ
2
Սև ավտոմոբիլը
3
երկու ավտոմոբիլները
4
կարմիր ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնակավայրից դուրս կանգառ կատարող կամ կայանված տրանսպորտային միջոցը, հնարավորության սահմաններում, պետք է գտնվի երթևեկելի մասից դուրս։ Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ բնակավայրից դուրս երկարատև հանգստի (գիշերակացի կամ այլ) նպատակով կայանումը թույլատրվում է միայն դրա համար նախատեսված կայանատեղիում կամ ճանապարհի սահմաններից դուրս։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 5.24.1 կետի համաձայն՝ 5.24.1 «Բնակավայրի վերջ» ճանապարհային նշանը ցույց է տալիս համապատասխանաբար 5.23.1 նշանով նշված բնակավայրերի վերջը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.24.1. Բնակավայրի վերջ
Ցույց է տալիս համապատասխանաբար 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի վերջը։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր ելքերում՝ կառուցապատման փաստացի սահմանին։