Լուսացույցի միացված կանաչ թարթող լուսային ազդանշանը՝
1
Թույլատրում է երթևեկությունը և տեղեկատվություն է տալիս չկարգավորվող խաչմերուկի, հետիոտնային կամ հեծանվային անցման առկայության կամ սպասվող վտանգի մասին
2
Թույլատրում է երթևեկությունը և ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում, որ դրա գործողության ժամանակը սպառվում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կանաչ թարթող լուսային ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում է, որ դրա գործողության ժամանակը սպառվում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը։