1
միայն B ուղղությամբ
2
Միայն A ուղղությամբ
3
ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ ճանապարհ դուրս գալու վայրում արագացման գոտու առկայության դեպքում վարորդը պետք է երթևեկի այդ գոտով և հարևան երթևեկության գոտի տեղափոխվելիս ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Նույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմայրուղի մտնելիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ավտոմայրուղով երթևեկող ավտոմոբիլներին։ Արագացման գոտու առկայության դեպքում նա պետք է օգտվի այդպիսի գոտուց։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։