Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
առաջինը պետք է անցնի տրամվայը, այնուհետև՝ դեղին ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2
Սկզբում պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ տրամվայը
3
Սկզբում պետք է անցնի տրամվայը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ դեղին ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանը միացված ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև երթևեկող տրամվայների վարորդները. գ) եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և անռելս տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը այլ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցին։