Տվյալ իրավիճակում խախտո՞ւմ է արդյոք վարորդը հարկադիր կանգառի համար սահմանված պահանջները, եթե անսարք ավտոմոբիլը ճանապարհից անհապաղ դուրս բերելն անհնար է։
1
Խախտում է
2
Չի խախտում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 42-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային նշանով նշված թունելներում գործում է հետևյալ կանոնը. հարկադիր կանգառի դեպքում վարորդը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված՝ արգելված վայրերում հարկադիր կանգառի հետ կապված պահանջների կատարումը։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է։ Նույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգը բացակայում է կամ անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «վթարային կանգառի նշանը», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է։