Թույլատրվա՞ծ է արդյոք ուղևորների նստեցումն ու իջեցումը ճանապարհի երթևեկելի մասի կողմից կամ տրանսպորտային միջոցի հետևի կողմից։
1
թույլատրված չէ
2
թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա վտանգ չի ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է բացել տրանսպորտային միջոցի դուռը մինչև դրա լրիվ կանգառը։ Դուռը բացելը չպետք է խոչընդոտ կամ վտանգ ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Ճանապարհի երթևեկելի մասի, հեծանվաուղու կամ հեծանիվների երթևեկության գոտու կողմից տրանսպորտային միջոցի դուռը չպետք է բաց լինի ուղևորների նստելու-իջնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի։ Ճանապարհի երթևեկելի մասի կողմից կամ տրանսպորտային միջոցի հետևի կողմից ուղևորների նստելը-իջնելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա վտանգ չի ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։