Վթարային լուսային ազդանշանային համակարգի բացակայության կամ անսարքության դեպքում քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի հետևի մասում պետք է ամրացվի՝
1
Առավելագույն արագության սահմանափակման նշան
2
վթարային կանգառի նշան
3
Այլ վտանգներ ցույց տվող նշան
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ օրվա ցանկացած ժամին քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն մոտակա լույսի լուսարձակները, քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանային համակարգը, իսկ դրա բացակայության կամ անսարքության դեպքում այդ տրանսպորտի հետևի մասում պետք է ամրացվի վթարային կանգառի նշանը։