Տրանսպորտային միջոցի վրա ցանկացած բեռ պետք է տեղավորվի և, անհրաժեշտության դեպքում, ամրացվի այնպես, որ դրա փոխադրման ժամանակ՝
1
Միայն չսահմանափակվի տեսանելիությունը և տեսադաշտը, չխախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չդժվարանա դրա վարումը
2
պահպանվեն այս տոմսում թվարկված բոլոր պայմանները
3
Միայն չծածկվեն լույսերը, «ստոպ» ազդանշանը, շրջադարձի ցուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառող պետության տարբերանշանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված՝ ձեռքով տրվող ազդանշանները
4
Միայն որ վտանգ չստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակցի համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 47-րդ հոդվածի 11-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վրա ցանկացած բեռ պետք է տեղավորվի և անհրաժեշտության դեպքում ամրացվի այնպես, որ դրա փոխադրման ժամանակ. ա) վտանգ չստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին. բ) չսահմանափակվի տեսանելիությունը և տեսադաշտը, չխախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չդժվարանա դրա վարումը. գ) չծածկվեն տրանսպորտային միջոցի լույսերը, «Կանգ» ազդանշանը, շրջադարձի լուսային ցուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառման պետության տարբերանշանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ձեռքով տրվող ազդանշանները։