Օրվա մութ ժամին կամ անբավարար տեսանելիության պայմաններում տրանսպորտային միջոցի եզրաչափերից դուրս՝ առջևից և/կամ հետևից մեկ մետրից ավելի, կամ կողքից եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մետրից ավելի դուրս ցցված բեռը լրացուցիչ պետք է նշվի՝
1
միայն առջևում՝ սպիտակ լապտերով կամ լուսանդրադարձիչով
2
Ինչպես առջևում՝ սպիտակ լապտերով կամ լուսանդրադարձիչով, այնպես էլ հետևում՝ կարմիր լապտերով կամ լուսանդրադարձիչով
3
Միայն հետևում՝ կարմիր լապտերով կամ լուսանդրադարձիչով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերից դուրս առջևից և/կամ հետևից 1 մետրից ավելի կամ կողքից եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մետրից ավելի ցցված բեռը պետք է նշվի «Չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) բեռ» ճանաչման նշանով, ինչպես նաև օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևում՝ սպիտակ լապտերով կամ լուսանդրադարձիչով, հետևում՝ կարմիր լապտերով կամ լուսանդրադարձիչով։