«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունըՑույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։