Պարտավո՞ր է արդյոք ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհը զիջել սպիտակ գույնի ձեռնափայտով շարժվող կույր հետիոտնին, որը հատում է երթևեկելի մասը։
1
Պարտավոր է միայն այն դեպքում, եթե կույր հետիոտնը շարժվում է կարգավորվող հետիոտնային անցումով
2
Պարտավոր է բոլոր դեպքերում
3
պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարորդը պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերի ճանապարհային երթևեկության այնպիսի մասնակիցների նկատմամբ, ինչպիսիք են հետիոտները (հատկապես երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք) և հեծանվորդները։ Վարորդը պարտավոր է բոլոր դեպքերում ճանապարհը զիջել սպիտակ ձեռնափայտով կամ ուղեկցող շան հետ տեղաշարժվող կույր հետիոտնին։