Բնակավայրից դուրս, երթևեկության նորմալ պայմաններում, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունն անցնելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝
1
Ոչ պակաս, քան 6 վայրկյան
2
Ոչ ավելի, քան 9 վայրկյան
3
ոչ ավելի, քան 4 վայրկյան
4
ոչ պակաս, քան 3 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «պ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. պ) երթևեկության սովորական պայմաններում միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 2 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 3 վայրկյան: Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկելի գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության վերաբերյալ տվել է համապատասխան ազդանշան, ինչպես նաև սույն կետի «ժ» ենթակետով նախատեսված դեպքերի վրա: