Բնակավայրում լուսարձակ-պրոժեկտորից և լուսարձակ-որոնիչից կարող է օգտվել՝
1
Ցանկացած վարորդի՝ ցանկության դեպքում
2
Միայն օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդներին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս
3
Միայն վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ լուսարձակ-պրոժեկտորից և լուսարձակ-որոնիչից օգտվելը թույլատրվում է միայն բնակավայրից դուրս, եթե չկա հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոց։ Բնակավայրում այդպիսի լուսարձակներից կարող են օգտվել միայն օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։