«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մուտք գործելու համար աջ կամ ձախ շրջադարձ կատարելուց առաջ՝ այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի առաջին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհին), իսկ եթե այն մտադիր է դուրս գալ այլ երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ, շրջադարձը պետք է կատարի այնպես, որ երթևեկելի մասերի հատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի հանդիպակաց երթևեկության կողմում։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.3. Զիջեք ճանապարհըՃանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։