imecadine.ge

Բժշկական օգնություն

63 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Առաջին օգնություն դեպքի վայրում՝ արյունահոսություն, կոտրվածքներ, այրվածքներ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է ողնաշարի վնասվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 մեջքի վրա պառկած դիրքում՝ հարթ և կարծր մակերեսի վրա
2 Նստած դիրքում, հարթ և կարծր մակերևույթի վրա
3 կողքի վրա պառկած դիրքում՝ հարթ և կարծր մակերեսի վրա
Օրենքի բացատրություն
Ամենավտանգավորը ողնաշարի վնասվածքով տուժածի տեղափոխումն է։ Ողնաշարի աննշան տեղաշարժը կարող է առաջացնել ողնուղեղի խզում, ուստի եթե կասկածում ենք, որ տուժածի ողնաշարը վնասված է, արգելվում է նրան նստեցնել կամ ոտքի կանգնեցնել։ Առաջին հերթին անհրաժեշտ է նրան պառկեցնել հարթ և կոշտ մակերեսի վրա (փայտե վահանակ, տախտակ և այլ նմանատիպ առարկաներ)։ Նույն առարկաներն օգտագործվում են տեղափոխման համար։

Զարկերակային արյունահոսության ժամանակ կյանքի համար վտանգավոր քանակությամբ արյուն կարող է կորսվել՝

1 5-10 րոպեի ընթացքում
2 10-15 րոպե հետո
3 2-5 րոպեի ընթացքում
Օրենքի բացատրություն
Զարկերակային արյունահոսության ժամանակ տուժածի կյանքի համար վտանգավոր քանակությամբ արյուն կարող է կորսվել 10-15 րոպե հետո։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մաշկային ծածկույթի և մկանային հյուսվածքի վնասման դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նրան պետք է՝

1 վերքին լցնել յոդի լուծույթ
2 Մկանային հյուսվածքը մաքրվի օտար մարմիններից և դրվի բակտերիասպան վիրակապ
3 Վերքի շուրջը մշակել յոդի լուծույթով և դնել մանրէասպան փռոց (դրա բացակայության դեպքում դնել մաքուր փռոց)
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մաշկածածկույթի և մկանային հյուսվածքի վնասվածքի դեպքում վերքը պետք է շուրջբոլորը մշակել յոդի լուծույթով և դնել մանրէասպան վիրակապ (դրա բացակայության դեպքում՝ դնել մաքուր վիրակապ)։

Ինչպիսի՞ վիրակապ է օգտագործվում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունք-թաթային հոդի վնասվածքի դեպքում։

1 Ութաձև
2 Հասկաձև
3 պարսատիկաձև
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքաթաթային հոդի վնասվածքի դեպքում կիրառվում է ութաձև վիրակապ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է անրակի ոսկորի կոտրվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 Նստած դիրքում
2 Փորի վրա պառկած դիրքում
3 Մեջքի վրա պառկած դիրքում
4 Կողքի վրա պառկած դիրքում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի տեղափոխումը անրակի ոսկորի կոտրվածքի դեպքում պետք է կատարվի նստած դիրքում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի գանգի և ուղեղի վնասվածքի պատճառով գիտակցությունը կորցնելու դեպքում նա պետք է՝

1 Պառկեցնենք մեջքի վրա
2 Պառկեցնենք կողքի վրա
3 Նստեցնենք
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի գանգի և ուղեղի վնասվածքի պատճառով գիտակցությունը կորցնելու դեպքում տուժածին պետք է պառկեցնել կողքի վրա։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ծծմբական թթվով վնասված մաշկի հատվածները պետք է՝

1 լվանալ առատ քանակությամբ ջրով
2 Մաքրել սպիրտով
3 Մշակել յոդի լուծույթով
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ծծմբական թթվով վնասված մաշկի հատվածները պետք է լվանալ առատ քանակությամբ ջրով։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքի ոսկորների կոտրվածքի դեպքում վնասված ոտքին բեկակալը պետք է դրվի՝

1 Արտաքին կողմից՝ ոտնաթաթից մինչև կոնք
2 Երկու կողմից՝ ոտնաթաթից մինչև ազդրի կեսը
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքի ոսկորների կոտրվածքի դեպքում վնասված ոտքին բեկակալը պետք է դրվի երկու կողմից՝ ոտնաթաթից մինչև ազդրի կեսը։

Անհրաժե՞շտ է արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթներին արյունահոսությունը դադարեցնող լարան դնելու ճշգրիտ ժամանակը նշելը:

1 անհրաժեշտ չէ
2 Անհրաժեշտ է
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի արյունահոսությունը կանգնեցնող լարանը նպատակահարմար է դնել վերջույթի այն հատվածում, որտեղ միայն մեկ ոսկոր կա (ուս, ազդր)։ Լարանը չի դրվում անմիջապես մաշկի վրա. դրա տակ պարտադիր պետք է տեղադրվի բամբակ, կտոր, հագուստ։ Ճիշտ դնելու դեպքում վերքից արյունահոսությունը դադարում է, ծայրամասում անհետանում է զարկերակազարկը։ Պարտադիր պետք է նշվի լարանը դնելու ճշգրիտ ժամանակը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքի ոսկորի վնասման դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք՝

1 ազդրին
2 սրունքին՝ վերքից վեր
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքոսկրի վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը կանգնեցնող լարանը պետք է դնել ազդրի վրա։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը չի շնչում, սակայն քնային զարկերակի վրա զարկերակազարկ կա, որքա՞ն ժամանակը մեկ պետք է ստուգվի զարկերակազարկը։

1 յուրաքանչյուր 5 րոպեն մեկ
2 Յուրաքանչյուր 2 րոպեն մեկ
3 Յուրաքանչյուր 6 րոպեն մեկ
Օրենքի բացատրություն
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը չի շնչում, բայց քնային զարկերակի վրա զարկերակազարկ է նկատվում, ամեն 2 րոպեն մեկ անգամ պետք է ստուգել զարկերակազարկը։

Պարտավո՞ր է արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը առաջին բուժօգնություն ցույց տալ վթարի հետևանքով տուժած անձին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
3 Միայն այն դեպքում պարտավոր չէ, եթե ապահովում է շտապ բժշկական օգնության կանչը
4 պարտավոր է միայն այն դեպքում, եթե նա բժիշկ է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. ե) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար, կանչել շտապ բժշկական օգնություն, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում տուժածին ուղարկել մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ինքը տեղափոխել նրան, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է հիմնավոր կասկած, որ տեղափոխումը կարող է վնաս հասցնել տուժածին։

Եթե պատահարի հետևանքով տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու անհետաձգելի անհրաժեշտություն կա, ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը պարտավոր է՝

1 Ուղարկի տուժածին մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա անհնար է, ինքն իրականացնի դա
2 Պատահարի վայրում սպասի պարեկային ոստիկանության լիազորված անձին և միայն նրա թույլտվությամբ տեղափոխի տուժածին բուժհաստատություն
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. ե) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար, կանչել շտապ բժշկական օգնություն, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում տուժածին ուղարկել մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ինքը տեղափոխել նրան, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է հիմնավոր կասկած, որ տեղափոխումը կարող է վնաս հասցնել տուժածին։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է կողոսկրերի և կրծոսկրի կոտրվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 Մեջքի վրա պառկած դիրքում
2 կողքի վրա պառկած դիրքում
3 Նստած կամ կիսանստած դիրքում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի կողոսկրերի և կրծոսկրի կոտրվածքի դեպքում տուժածի տեղափոխումը պետք է կատարվի նստած կամ կիսանստած դիրքում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի քթից արյունահոսությունը դադարեցնելու համար նա պետք է՝

1 պառկեցնել կողքի վրա, քթին դնել սառը թրջոց
2 Նստեցնել կիսանստած դիրքում, գլուխը թեքել դեպի կուրծքը և քթին դնել սառը թրջոց
3 Նստեցնենք կիսանստած դիրքում: Գլուխը թեքենք հետ և քթին դնենք սառը թրջոց
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի քթից արյունահոսությունը դադարեցնելու համար տուժածին պետք է նստեցնել կիսանստած դիրքում, գլուխը դեպի կուրծքը թեքելով՝ բացառում ենք արյան ներթափանցումը շնչառական օրգաններ։ Քթին սառը թրջոց դնելով՝ փորձում ենք դադարեցնել արյունահոսությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ վերքի առկայության դեպքում յոդի լուծույթը որպես ախտահանիչ միջոց կիրառվում է՝

1 Վերքի ամբողջ մակերևույթը մշակելու համար
2 վերքի եզրերը և դրա շրջակա մաշկը մշակելու համար
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերքի դեպքում յոդի լուծույթը որպես ախտահանիչ միջոց կիրառվում է վերքի եզրերը և դրան հարակից մաշկը մշակելու համար։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի աչքի վրա վերք կա, նա պետք է՝

1 Պառկեցնենք կողքի վրա՝ առողջ աչքի կողմով: Վնասված աչքին դնենք մաքուր վիրակապ
2 պառկեցնել մեջքի վրա և գլուխը բարձրացնել առաջ։ Վնասված աչքին դնել մաքուր թրջոց
3 Նստեցնենք կիսանստած դիրքում: Գլուխը թեքենք հետ և վնասված աչքին դնենք մաքուր վիրակապ
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի աչքի վերքի դեպքում տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա և գլուխը բարձրացնել առաջ։ Վնասված աչքին պետք է դնել մաքուր անձեռոցիկ։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի արմունկից ներքև ձեռքի ոսկորի վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք՝

1 Վերքից վեր՝ մինչև արմունկը
2 Արմունկից վեր, ուսի մոտ
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ձեռքի արմունկից ներքև ոսկորի վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնել արմունկից վեր, ուսի մոտ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի գլխի մազածածկ հատվածում վնասվածքներ կան, առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նրան պետք է՝

1 Պարանոցին դնել իմպրովիզացված վիրակապ, վերքի վրա ստերիլ բինտով դնել ճնշող վիրակապ, տուժածին պառկեցնել կողքի վրա՝ ծնկներում ծալված ոտքերով, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց
2 Պարանոցին դրվի իմպրովիզացված վիրակապ, վերքին դրվի ստերիլ բամբակե տամպոն, տուժածին պառկեցնենք մեջքի վրա
Օրենքի բացատրություն
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա են վնասվածքներ գլխի մազածածկ հատվածներում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նրա պարանոցին պետք է դնել իմպրովիզացված վիրակապ, վերքին ստերիլ բինտով դնել ճնշող վիրակապ, տուժածին պառկեցնել կողքի վրա՝ ծնկներում ծալված ոտքերով, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց։
Տոմս №1277 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելիս կանգ առնել խաչմերուկից ելքի մոտ գտնվող լուսացույցի երթևեկությունն արգելող ազդանշանի ներքո։

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի թույլատրող ազդանշանով խաչմերուկ մտած վարորդը կարող է շարժվել նախատեսված ուղղությամբ՝ անկախ խաչմերուկից ելքի մոտ գտնվող լուսացույցի արգելող ազդանշաններից, բայց այն պայմանով, որ դա չխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների երթևեկությանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է։ Եթե խաչմերուկում նրա երթևեկության ընթացքում ճանապարհին գտնվող լուսացույցներից առաջ կան «Կանգ» գծեր (կամ/և 7.16 ճանապարհային նշաններ), վարորդը պետք է առաջնորդվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշանով։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ