imecadine.ge

Երթևեկության անվտանգություն

106 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտի, ալկոհոլ, հոգնածություն, եղանակ, վթարի ժամանակ վարքագիծ։

Թույլատրվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումը հոգեմետ արբածության վիճակում գտնվող այն անձի կողմից, որը հոգեմետ նյութն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:

1 Թույլատրելի է
2 Թույլատրելի չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումը հանձնել թմրադեղային հարբածության վիճակում գտնվող այն անձին, որը թմրամիջոց է օգտագործել բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ։

1 Արգելված է
2 Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը փոխանցել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում,

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել հոգեմետ արբածության վիճակում գտնվող այն անձին, որը հոգեմետ նյութն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:

1 Արգելված է
2 Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը փոխանցել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում,

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ։

1 Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
3 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ:

1 Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2 Արգելված է
3 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է թմրանյութային արբածության վիճակում:

1 Արգելված է
2 արգելված չէ, եթե նա այդ մասին նախապես կզգուշացնի ոստիկանության համապատասխան ծառայությանը
3 Արգելված չէ, եթե նա թմրամիջոցն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է հոգեմետ արբեցության վիճակում։

1 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկի ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ալկոհոլային արբածության վիճակում:

1 Արգելված է
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 արգելված չէ, եթե վարորդը Վրաստանի տարածքում է գտնվում միջազգային երթևեկությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Թաց մակերևույթով ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի, որ՝

1 Շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը և/կամ բարձր արագությամբ մուտքը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ վերահսկողության կորստի
2 շրջադարձ մտնելիս տրանսպորտային միջոցի սահքի վտանգից խուսափելու համար նպատակահարմար է արագությունը նվազեցնել արգելակի կտրուկ կիրառմամբ
3 Արգելակի կտրուկ կիրառումը նվազեցնում է տրանսպորտային միջոցի սահելու հավանականությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. ը) շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը կամ/և բարձր արագությամբ մուտք գործելը (հատկապես ճանապարհի թաց մակերևույթի առկայության դեպքում) կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողության կորստի։

Տրանսպորտային միջոցի սահելու վտանգն ավելի բարձր է՝

1 անձրևի սկզբում
2 Անձրևի ժամանակ՝ այն սկսվելուց 30 րոպե հետո
3 Անձրևի ավարտից հետո
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. զ) անձրևի սկզբում ճանապարհի մակերեսը ցեխոտվում է և սահելու վտանգ է ստեղծում, որի պատճառով վարորդը պետք է նվազեցնի արագությունը սահուն արգելակմամբ։

Անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝

1 Դանդաղընթաց տրանսպորտային միջոցի նկատմամբ
2 հետիոտների նկատմամբ, քանի որ հետիոտների հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել
3 Բեռնափոխադրող ավտոմոբիլների նկատմամբ, քանի որ մեծ է ավտոմոբիլի թափքից բեռը ճանապարհին ընկնելու վտանգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. է) անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի հետիոտների նկատմամբ, քանի որ նրանց հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել։

Մինչև ո՞ր տարիքի երեխային է արգելվում առանց հսկողության թողնել կանգնած տրանսպորտային միջոցում։

1 Մինչև 12 տարեկան
2 Մինչև 6 տարեկան
3 Մինչև 9 տարեկան
4 Մինչև 7 տարեկան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ արգելվում է կանգնած տրանսպորտային միջոցում 6 տարեկանից փոքր երեխային առանց հսկողության թողնելը։

Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա պետք է դա կատարի՝

1 միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնել և բաց թողնել անցում մտած կամ մտնող հետիոտներին
2 ցանկացած արագությամբ, քանի որ անցում մտած կամ մտնող հետիոտների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից
3 Միայն բարձր արագությամբ, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։

Իրավունք ունի՞ արդյոք վարորդը առանց հատուկ հիմքի չափազանց ցածր արագությամբ երթևեկելով դժվարացնել այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

1 իրավունք ունի, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն արգելված է միայն թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելը
2 Իրավունք ունի, եթե այն երթևեկում է ծայրահեղ աջ երթևեկելի գոտով
3 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարորդը առանց հատուկ հիմքի չափազանց ցածր արագությամբ երթևեկելով չպետք է դժվարացնի այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում վարորդի ռեակցիայի վրա։

1 Չի ազդում ռեակցիայի վրա
2 Նվազեցնում է ռեակցիայի ժամանակը
3 Մեծացնում է ռեակցիայի ժամանակը
Օրենքի բացատրություն
Ալկոհոլի ընդունումը մեծացնում է վարորդի ռեակցիայի ժամանակը։

Եթե լեռնային ճանապարհներում և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներում միևնույն կարգի երկու տրանսպորտային միջոցներից մեկը կողանցելու նպատակով պետք է շարժվի հետընթացով, ապա հետընթացով շարժվելու պարտավորությունն առաջանում է՝

1 զառիթափով իջնող տրանսպորտային միջոցի վարորդը, անկախ նրանից, թե որ տրանսպորտային միջոցին է ավելի մոտ գտնվում շրջանցման (մի կողմ թեքվելու) տեղը, և որ վարորդի համար է ավելի հեշտ այդ մանևրը կատարելը
2 Զառիթափով իջնող տրանսպորտային միջոցի վարորդը, բացառությամբ այն դեպքի, երբ ակնհայտ պարզ է, որ վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը շատ ավելի հեշտությամբ կարող է կատարել այդ մանևրը, մասնավորապես, եթե նա գտնվում է կողք կողքի անցնելու համար նախատեսված վայրի մոտ
3 Վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ կողանցումն անհնար է կամ դժվարացված է, միևնույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցների դեպքում հետընթաց պետք է երթևեկի վայրէջքով երթևեկող տրանսպորտային միջոցը, բացառությամբ այն դեպքի, երբ ակնհայտ է, որ վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդն ավելի հեշտությամբ կարող է կատարել նման մանևր, մասնավորապես, եթե նա գտնվում է կողանցման վայրին մոտ։

Եթե լեռնային ճանապարհներին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներին երկու տրանսպորտային միջոցներից մեկը կողանցման նպատակով պետք է երթևեկի հետընթացով, ապա առավելություն են ստանում տրանսպորտային միջոցների կազմերը՝

1 Միայն ավտոբուսների և բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2 բոլոր այլ կարգերի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ
3 Միայն մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ հանդիպակաց երթևեկելն անհնար է կամ դժվարացված, եթե հանդիպակաց երթևեկելու նպատակով երկու տրանսպորտային միջոցներից մեկը պետք է երթևեկի հետընթացով, տրանսպորտային միջոցների կազմի վարորդն առավելություն ունի մյուս բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ։

Եթե լեռնային ճանապարհներին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներին երկու տրանսպորտային միջոցներից մեկը կողանցելու նպատակով պետք է երթևեկի հետընթացով, ապա ավտոբուսների վարորդներին առավելություն է տրվում՝

1 Միայն բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2 միայն տրանսպորտային միջոցների կազմերի վարորդների նկատմամբ
3 Բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ կողանցումն անհնար է կամ դժվարացված է, եթե կողանցման նպատակով երկու տրանսպորտային միջոցներից մեկը պետք է երթևեկի հետընթաց, տրանսպորտային միջոցների կազմի վարորդն առավելություն ունի մնացած բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, ծանրաքաշ տրանսպորտային միջոցի վարորդը՝ թեթև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, իսկ ավտոբուսի վարորդը՝ բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ։

Ազդո՞ւմ է արդյոք վարորդի հուզական վիճակը երթևեկության անվտանգության վրա։

1 Չի ազդում
2 Այո, ազդում է
Օրենքի բացատրություն
Վարորդի հուզական վիճակն ազդում է երթևեկության անվտանգության վրա։

Ինչպե՞ս է վարորդի գերհոգնածությունն ազդում նրա ուշադրության և ռեակցիայի վրա ճանապարհային երթևեկությանը մասնակցելիս:

1 Ուշադրությունը նվազում է, ռեակցիայի ժամանակը մեծանում է
2 Չեն փոխվում ոչ ուշադրությունը, ոչ էլ ռեակցիայի ժամանակը
3 ուշադրությունը թուլանում է, ռեակցիայի ժամանակը կրճատվում է
Օրենքի բացատրություն
Վարորդի գերհոգնածությունը նվազեցնում է նրա ուշադրությունը և մեծացնում ռեակցիայի ժամանակը։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ