imecadine.ge

Հեծանիվ, մոպեդ, լծասայլ և անասուններ

38 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Տարիք, դիրքը երթևեկելի մասում, արգելքներ և անասունների քշում։

Տոմս №795 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բնակավայրի սկիզբը, որը չի մտնում որևէ բնակավայրի մեջ, և որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները (ամառանոցային ավաններ, առանձին կանգնած հաստատություններ և այլն):

1 I
2 III
3 II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.23.2 կետի համաձայն՝ 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանը ցույց է տալիս կառուցապատված ճանապարհահատվածի սկիզբը, որը չի մտնում որևէ բնակավայրի մեջ, և որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները (ամառանոցային ավաններ, առանձին կանգնած հաստատություններ և այլն)։
Տոմս №797 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում տարածք, որի սահմաններում սահմանափակված է երթևեկության առավելագույն արագությունը։

1 II
2 IV
3 I
4 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.31 կետի համաձայն՝ 5.31. «Առավելագույն արագության սահմանափակման գոտի» ճանապարհային նշան։ Նշում է տարածք, որի սահմաններում սահմանափակված է երթևեկության առավելագույն արագությունը։

Եռանիվ մոպեդի վարորդը ճանապարհին պետք է երթևեկի այնպես, որ իր տրանսպորտային միջոցի՝

1 բոլոր անիվները հպվեն ճանապարհի մակերեսին
2 Առնվազն երկու անիվը դիպչի ճանապարհի մակերևույթին
3 գոնե մեկ անիվը հպվի ճանապարհի մակերեսին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ մոպեդի, մոտոցիկլի, երկանիվ էլեկտրական ինքնագլորի, հեծանիվի վարորդը պարտավոր է ճանապարհին երթևեկել այնպես, որ տրանսպորտային միջոցի բոլոր անիվները հպվեն ճանապարհի մակերևույթին։

«Ավտոգնացք» ճանաչման նշանը պարտադիր պետք է ամրացվի՝

1 Միայն հոդակապավոր ավտոբուսի վրա
2 միայն ավտոգնացքի վրա
3 Ինչպես ավտոգնացքի, այնպես էլ հոդակապավոր ավտոբուսի վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր են սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վերևում հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր. ամրացվում է ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսի վրա։

Գիշերային ժամերին երթևեկելի մասով շարժվելիս լծկան, բեռնակիր կամ հեծկան կենդանիների կամ նախրի նախրապանները երթևեկության ձախ կողմից պետք է ունենան՝

1 առջևում՝ առնվազն մեկ սպիտակ կամ դեղին սելեկտիվ լույս, իսկ հետևում՝ առնվազն մեկ կարմիր լույս
2 Միայն առջևում՝ առնվազն մեկ սպիտակ կամ դեղին սելեկտիվ լույս
3 միայն հետևում՝ առնվազն մեկ կարմիր լույս
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ գիշերային ժամերին երթևեկելի մասով շարժվելիս՝ բ) լծկան, բեռնակիր կամ հեծկան կենդանիների կամ նախրի քշողը երթևեկության ձախ կողմից պետք է ունենա առնվազն մեկ սպիտակ կամ դեղին սելեկտիվ լույս առջևում և մեկ կարմիր լույս հետևում կամ դեղին լույս առջևում և հետևում։ Այդ լույսի աղբյուր կարող է օգտագործվել մեկ սարք։
Տոմս №1183 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում այլ ճանապարհից ավտոմայրուղի դուրս գալու միացման տեղը։

1 I
2 III
3 IV
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքների նշաններ) 5.36 կետի համաձայն՝ 5.36 «Միաձուլման տեղ» ճանապարհային նշանը՝ այլ ճանապարհից ավտոմայրուղի ելքի (արագացման գոտու) միաձուլման տեղը ավտոմայրուղու հետ։
Տոմս №1218 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա:

1 Միայն III
2 Միայն II
3 Միայն I
4 երեքը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վրա հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր, - ամրացվում է ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա։
Տոմս №1221 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում խոշոր եզրաչափերով բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասում։

1 Միայն III
2 Միայն I
3 Միայն II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. դ) «Ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) բեռ»՝ 400X400 մմ չափի ցուցանակ, որի վրա անկյունագծով գծված են 50 մմ լայնությամբ, լուսանդրադարձնող մակերեսով, իրար հաջորդող կարմիր և սպիտակ շերտեր, ամրացվում է ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) և սույն օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների առջևի և հետևի կողմերում։
Տոմս №1222 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում այն տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց դրա գերազանցում է 20 մետրը, և երկու կամ ավելի կցորդով ավտոգնացքի վրա:

1 Միայն II
2 Միայն III
3 Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. ե) «Երկար տրանսպորտային միջոց»՝ 1200X200 մմ-ից ոչ պակաս չափի, 40 մմ լայնությամբ կարմիր եզրագծով և լուսանդրադարձնող մակերեսով դեղին ուղղանկյուն, ամրացվում է այն ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց բեռի գերազանցում է 20 մետրը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների այն կազմի վրա, որում երկու կամ երկուսից ավելի կցորդ կա։ Եթե նշված չափի նշանի ամրացումն անհնար է, թույլատրվում է ամրացնել 600X200 մմ-ից ոչ պակաս չափի երկու միանման նշան՝ տրանսպորտային միջոցի առանցքի նկատմամբ համաչափ։
Տոմս №1223 — իրավիճակի նկար

Տրված ճանաչման նշաններից ո՞րն է ամրացվում երեխաների խումբ փոխադրող ավտոբուսի առջևի և հետևի մասում:

1 Միայն II
2 Միայն III
3 Միայն I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «վ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ վ) «Երեխաների փոխադրում»՝ կարմիր եզրագծով դեղին քառակուսի (քառակուսու կողմը ոչ պակաս, քան 250 մմ է, եզրագծի լայնությունը՝ կողմի 1/10-ը), 1.24 ճանապարհային նշանի խորհրդանիշի սև պատկերով, - ամրացվում է այն ավտոբուսի առջևի և հետևի մասում, որը երեխաների խմբեր է փոխադրում։
Տոմս №1229 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկություն տալիս Վրաստանի ճանապարհներին սահմանված արագության ընդհանուր սահմանափակումների մասին։

1 II
2 IV
3 III
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցանակային նշաններ) 7.1 կետի համաձայն՝ 7.1 «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակումներ» ճանապարհային նշանը տեղեկատվություն է տալիս արագության ընդհանուր սահմանափակումների մասին, որոնք ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված են Վրաստանի ճանապարհներին։ Նշանը տեղադրվում է Վրաստանի տարածք մուտքի մոտ՝ սահմանային անցակետում։
Տոմս №1231 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս այն արագությունը, որով խորհուրդ է տրվում երթևեկել ճանապարհի տվյալ հատվածում:

1 IV
2 II
3 I
4 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցանակային նշաններ) 7.2 կետի համաձայն՝ 7.2 «Խորհուրդ տրվող արագություն» ճանապարհային նշանը ցույց է տալիս այն արագությունը, որով խորհուրդ է տրվում երթևեկել ճանապարհի տվյալ հատվածում։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում։ Նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, իսկ նախազգուշացնող նշանի հետ միասին − վտանգավոր հատվածի ողջ երկարությամբ։
Տոմս №1233 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս տարածք, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն հետիոտների համար։

1 IV
2 II
3 I
4 III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.33 կետի համաձայն՝ 5.33 «Հետիոտնային գոտի» ճանապարհային նշան՝ տարածք, որտեղ երթևեկությունը թույլատրված է միայն հետիոտների համար։
Տոմս №1235 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհ, որը միջանցիկ ելք չունի։

1 II
2 I
3 III
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցանակային նշաններ) 7.8.1-7.8.3 կետերի համաձայն՝ 7.8.1-7.8.3 «Փակուղի» ճանապարհային նշաններ - ճանապարհ, որը միջանցիկ ելք չունի։ 7.8.1 նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում, իսկ 7.8.2 և 7.8.3 նշանները՝ այն ճանապարհի հետ հատումից առաջ, որը միջանցիկ ելք չունի։
Տոմս №1237 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողության գոտում չի թույլատրվում ձախ թեքվել։

1 Միայն III
2 միայն IV
3 Միայն II և IV
4 Միայն II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցանակային նշաններ) 7.3.1 և 7.3.2 կետերի ծանոթագրության համաձայն՝ 7.3.1 «Հետադարձի վայր» և 7.3.2 «Հետադարձի գոտի» ճանապարհային նշանները տեղադրվում են հետադարձի վայրից առաջ կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանները ձախ շրջադարձ կատարելու թույլտվություն չեն տալիս։
Տոմս №1270 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր զիջել ճանապարհը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 Հեծանվորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ խաչմերուկից դուրս անցնող ճանապարհի հետ հեծանվային արահետի չկարգավորվող հատման վայրում հեծանիվի և մոպեդի վարորդները պետք է ճանապարհը զիջեն այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին։

Եթե տրանսպորտային միջոցի առջևով ճանապարհի երթևեկելի մասն է անցնում անասունների նախիրը, վարորդը պետք է հաշվի առնի, որ՝

1 Նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս այլևս չի կարող դուրս գալ առանձին անասուն
2 Նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս դեռ կարող են դուրս գալ նախիրից հետ մնացած առանձին անասուններ
Օրենքի բացատրություն
Եթե տրանսպորտային միջոցի առջևով ճանապարհի երթևեկելի մասն է անցնում անասունների նախիրը, վարորդը պետք է հաշվի առնի, որ նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս կարող են դուրս գալ առանձին կենդանիներ։

Եթե տրանսպորտային միջոցի առջևում հետիոտնային անցումով տեղաշարժվում է տարեց հետիոտն, վարորդը պետք է հաշվի առնի՝

1 Միայն այն հանգամանքը, որ այն երթևեկելի մասում երթևեկում է ավելի դանդաղ, քան ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները
2 Միայն այն հանգամանքը, որ այն կարող է կես ճանապարհից հետ դառնալ
3 Որ կարող է առաջանալ այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
4 միայն այն հանգամանքը, որ նա կարող է կորցնել հավասարակշռությունը և ընկնել
Օրենքի բացատրություն
Եթե տրանսպորտային միջոցի առջև հետիոտնային անցումով անցնում է տարեց հետիոտն, վարորդը պետք է հաշվի առնի, որ նրանք երթևեկելի մասով շարժվում են ավելի դանդաղ, քան ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները, կարող են նաև ճանապարհի կեսից հետ դառնալ, և նրանք կարող են կորցնել հավասարակշռությունը և ընկնել։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ