Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում երթևեկության ուղղությունը սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորերում, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման վայրերում՝ շրջանցման ուղղությունը:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
Ցույց է տալիս սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորության վրա երթևեկության ուղղությունը (1.35.1−1.35.3՝ դեպի աջ, 1.35.4−1.35.6՝ դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։
Ցույց է տալիս երթևեկության ուղղությունը «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վրա (դեպի աջ և դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։
Ցույց է տալիս դուրս գալը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։ Նշանները տեղադրվում են բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.5 նշանով նշված ճանապարհից։