imecadine.ge

Արտաքին լուսային սարքեր և ձայնային ազդանշան

44 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Մոտ/հեռու լույս, մառախուղի լապտերներ, եզրաչափքային լույսեր, ձայնային ազդանշան։

Թվարկված արգելակային համակարգերից ո՞րն է ավելի արագ ապահովում արգելակների գործարկումը։

1 Օդաճնշական արգելակային համակարգ
2 Համակցված արգելակային համակարգ
3 Արգելակի գործարկման արագությունը կախված չէ արգելակային համակարգի կառուցվածքից
4 հիդրավլիկ արգելակային համակարգ
Օրենքի բացատրություն
Թվարկված արգելակային համակարգերից ավտոմոբիլի արգելակների ավելի արագ գործարկումն ապահովում է հիդրավլիկ արգելակային համակարգը։

Բեռնատար ավտոմոբիլի վրա բեռը տեղավորելիս պետք է հաշվի առնել՝

1 Միայն ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ բեռի տեղաշարժվելու հավանականությունը
2 Միայն ծանրության կենտրոնի դիրքը
3 Միայն առանցքի բեռնվածության հետ կապված պահանջները
4 Այս տոմսում թվարկված բոլոր պահանջներն ու հանգամանքները
Օրենքի բացատրություն
Բեռնատար ավտոմոբիլի վրա բեռը տեղավորելիս պետք է հաշվի առնվեն ինչպես ծանրության կենտրոնի դիրքը, այնպես էլ առանցքի բեռնվածության հետ կապված պահանջները և ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ բեռի տեղաշարժվելու հավանականությունը։

Ինչպե՞ս է ազդում արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը։

1 Բացասական, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք
2 Դրական, քանի որ մեծ քանակությամբ ժանգը բարելավում է շփման ուժը սկավառակի և կոճղակների միջև
3 սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը չի ազդի արգելակային համակարգի աշխատանքի վրա
Օրենքի բացատրություն
Արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա բացասական ազդեցություն է թողնում արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք:

Ինչպե՞ս պետք է հաշվարկենք ֆուրգոնի տիպի ավտոմոբիլի բեռնախցիկի ծավալը։

1 բեռնախցիկի երկարությունը պետք է բազմապատկել նրա լայնությամբ և բարձրության կեսով
2 բեռնախցիկի երկարությունը պետք է բազմապատկել նրա լայնությամբ և բարձրությամբ
3 Դրա հաշվարկն անհնար է
4 Բեռնային մասի բարձրությունը պետք է բազմապատկենք նրա կրկնակի լայնությամբ
Օրենքի բացատրություն
Ֆուրգոն տիպի ավտոմոբիլի բեռնախցի ծավալը հաշվելու համար բեռնախցի երկարությունը պետք է բազմապատկել նրա լայնությամբ և բարձրությամբ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ