imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

1236 պաշտոնական տոմս — B+C1 Mil կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Արգելվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է հոգեմետ արբեցության վիճակում։

1 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկի ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ալկոհոլային արբածության վիճակում:

1 Արգելված է
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 արգելված չէ, եթե վարորդը Վրաստանի տարածքում է գտնվում միջազգային երթևեկությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Բնակավայրում, երթևեկության նորմալ պայմաններում, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունն անցնելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 7 վայրկյան
2 Ոչ ավելի, քան 2 վայրկյան
3 Ոչ պակաս, քան 2 վայրկյան
4 ոչ ավելի, քան 5 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «պ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. պ) երթևեկության սովորական պայմաններում միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 2 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 3 վայրկյան: Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկելի գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության վերաբերյալ տվել է համապատասխան ազդանշան, ինչպես նաև սույն կետի «ժ» ենթակետով նախատեսված դեպքերի վրա:

Բնակավայրից դուրս, երթևեկության նորմալ պայմաններում, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունն անցնելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 6 վայրկյան
2 Ոչ ավելի, քան 9 վայրկյան
3 ոչ ավելի, քան 4 վայրկյան
4 ոչ պակաս, քան 3 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «պ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. պ) երթևեկության սովորական պայմաններում միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 2 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 3 վայրկյան: Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկելի գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության վերաբերյալ տվել է համապատասխան ազդանշան, ինչպես նաև սույն կետի «ժ» ենթակետով նախատեսված դեպքերի վրա:

Բնակավայրում, սառցակալած ճանապարհին իրար հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը (դիստանցիան) հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 4 վայրկյան
2 Ոչ պակաս, քան 6 վայրկյան
3 ոչ պակաս, քան 9 վայրկյան
4 Ոչ ավելի, քան 2 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «հ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. հ) սառցակալած ճանապարհով երթևեկելիս միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 6 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 9 վայրկյան։ Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկության գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության մասին տվել է համապատասխան ազդանշան։

Բնակավայրից դուրս, սառցակալած ճանապարհին, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 6 վայրկյան
2 ոչ պակաս, քան 9 վայրկյան
3 12 վայրկյանից պակաս
4 ոչ ավելի, քան 4 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «հ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. հ) սառցակալած ճանապարհով երթևեկելիս միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 6 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 9 վայրկյան։ Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկության գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության մասին տվել է համապատասխան ազդանշան։

Թաց մակերևույթով ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի, որ՝

1 Շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը և/կամ բարձր արագությամբ մուտքը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ վերահսկողության կորստի
2 շրջադարձ մտնելիս տրանսպորտային միջոցի սահքի վտանգից խուսափելու համար նպատակահարմար է արագությունը նվազեցնել արգելակի կտրուկ կիրառմամբ
3 Արգելակի կտրուկ կիրառումը նվազեցնում է տրանսպորտային միջոցի սահելու հավանականությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. ը) շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը կամ/և բարձր արագությամբ մուտք գործելը (հատկապես ճանապարհի թաց մակերևույթի առկայության դեպքում) կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողության կորստի։

Տրանսպորտային միջոցի սահելու վտանգն ավելի բարձր է՝

1 անձրևի սկզբում
2 Անձրևի ժամանակ՝ այն սկսվելուց 30 րոպե հետո
3 Անձրևի ավարտից հետո
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. զ) անձրևի սկզբում ճանապարհի մակերեսը ցեխոտվում է և սահելու վտանգ է ստեղծում, որի պատճառով վարորդը պետք է նվազեցնի արագությունը սահուն արգելակմամբ։

Անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝

1 Դանդաղընթաց տրանսպորտային միջոցի նկատմամբ
2 հետիոտների նկատմամբ, քանի որ հետիոտների հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել
3 Բեռնափոխադրող ավտոմոբիլների նկատմամբ, քանի որ մեծ է ավտոմոբիլի թափքից բեռը ճանապարհին ընկնելու վտանգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. է) անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի հետիոտների նկատմամբ, քանի որ նրանց հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել։

Մինչև ո՞ր տարիքի երեխային է արգելվում առանց հսկողության թողնել կանգնած տրանսպորտային միջոցում։

1 Մինչև 12 տարեկան
2 Մինչև 6 տարեկան
3 Մինչև 9 տարեկան
4 Մինչև 7 տարեկան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ արգելվում է կանգնած տրանսպորտային միջոցում 6 տարեկանից փոքր երեխային առանց հսկողության թողնելը։

Մինչև 12 տարեկան երեխայի փոխադրումը թույլատրվում է՝

1 Այս տոմսում թվարկված պատասխաններից ոչ մեկը ճիշտ չէ
2 Մոտոցիկլով
3 Մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղով
4 Մոպեդով
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխայի փոխադրումը. ա) թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում. բ) մոպեդով և մոտոցիկլով։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասման դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք վերքից՝

1 Տեղից ներքև
2 տեղից վեր
3 Տեղում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը կանգնեցնող լարանը պետք է դնել վերքի տեղից վեր։

Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ոտքի ոսկորի կոտրվածքի դեպքում նրան պետք է՝

1 Տուժած և առողջ ոտքերը ամրացնել միմյանց՝ բինտային վիրակապի օգտագործմամբ, ընդ որում անհրաժեշտ է ոտքերի միջև դնել փափուկ կտոր
2 վնասված ոտքի ողջ երկարությամբ դնել վիրակապ
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ոտքի ոսկրի կոտրվածքի դեպքում, եթե բեկակալ պատրաստելու նյութ չունենք, տուժածի վնասված և առողջ ոտքերը պետք է միմյանց ամրացնել վիրակապի օգնությամբ։ Ընդ որում, անհրաժեշտ է ոտքերի միջև դնել փափուկ գործվածք։

Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա պետք է դա կատարի՝

1 միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնել և բաց թողնել անցում մտած կամ մտնող հետիոտներին
2 ցանկացած արագությամբ, քանի որ անցում մտած կամ մտնող հետիոտների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից
3 Միայն բարձր արագությամբ, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։

Եթե հետիոտնային անցումներ ունեցող ճանապարհին տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդները պետք է կանգ առնեն՝

1 հետիոտնային անցումից առաջ կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշման մոտ
2 հակառակ ուղղության երթևեկագոտում
3 կարգավորողի առջևում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ։

Եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ոչ ճանապարհային լուսացույցով, ոչ էլ կարգավորողի միջոցով, վարորդը հետիոտնային անցմանը մոտենալիս՝

1 պետք է պատշաճ կերպով նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին
2 որպես հետիոտների նկատմամբ առավելություն ունեցող, իրավունք ունի անցնել հետիոտնային անցումով ցանկացած արագությամբ
3 Պետք է տա ձայնային ազդանշան և անցնի հետիոտնային անցումն առանց կանգ առնելու
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ բ) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ո՛չ ճանապարհային լուսացույցով, ո՛չ էլ կարգավորողի միջոցով, վարորդը հետիոտնային անցումին մոտենալիս պետք է պատշաճ կերպով նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին։

Վարորդները, որոնք մտադիր են շրջանցել երթևեկության ուղղությանը համապատասխան կողմում՝ պատշաճ կարգով նշված կանգառում գտնվող երթուղային տրանսպորտային միջոցը, պետք է՝

1 նվազեցնեն արագությունը և անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, որպեսզի ապահովեն հասարակական տրանսպորտ ուղևորների անվտանգ նստելու կամ իջնելու հնարավորությունը
2 Մեծացնեն արագությունը, որպեսզի արագ անցնեն և չխոչընդոտեն հասարակական տրանսպորտում ուղևորների նստեցման-իջեցման գործընթացը
3 Կանգ առնեն եզրագոտու մոտ և չշարժվեն մինչև հասարակական տրանսպորտի երթևեկության վերսկսումը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը մտադիր է շրջանցել երթևեկության ուղղությանը համապատասխան կողմում պատշաճ կարգով նշված կանգառում գտնվող երթուղային տրանսպորտային միջոցը, պետք է նվազեցնի արագությունը և, անհրաժեշտության դեպքում, կանգ առնի, որպեսզի ապահովի ուղևորների՝ հասարակական տրանսպորտ անվտանգ նստելու կամ դրանից իջնելու հնարավորությունը։

Հետիոտնային անցում մտնելուց առաջ վարորդը պարտավոր է համոզվել, որ՝

1 Անցման մակերևույթը սառցակալած չէ
2 ստիպված չի լինի կանգ առնել դրա վրա
3 Անցումով հակառակ ուղղությունից այլ տրանսպորտային միջոց չի երթևեկում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ վարորդը չպետք է մտնի հետիոտնային անցում, եթե նախապես չի համոզվել, որ ստիպված չի լինի կանգնել դրա վրա։

Առավելությունը (առաջնահերթությունը) դա՝

1 Ճանապարհային երթևեկության մասնակցի իրավունքը՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համեմատ առաջինը երթևեկելու նախանշված ուղղությամբ
2 Ճանապարհային երթևեկության մասնակցի պարտավորությունը՝ չկատարել մանևր, եթե դա ճանապարհային երթևեկության մեկ այլ մասնակցի կստիպի հանկարծակի փոխել արագությունը կամ ուղղությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 84-րդ կետի համաձայն՝ առավելություն (առաջնահերթություն) – ճանապարհային երթևեկության մասնակցի իրավունքը՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համեմատ առաջինը երթևեկելու նախանշված ուղղությամբ։

«Ավտոգնացքը» է՝

1 Մարդատար ավտոմոբիլի համակցությունը 750 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդի (կցորդների) հետ
2 ավտոբուսի համակցությունը 1200 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդի (կցորդների) հետ
3 Բեռնատար ավտոմոբիլի համակցությունը 750 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդի (կցորդների) հետ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավտոգնացք − բեռնատար ավտոմոբիլի համակցում 750 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդի/կցորդների հետ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ