imecadine.ge

Բժշկական օգնություն

63 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Առաջին օգնություն դեպքի վայրում՝ արյունահոսություն, կոտրվածքներ, այրվածքներ։

Տոմս №1640 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
2 Ինչպես տրամվայի, այնպես էլ դեղին ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. գ) եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և ոչ ռելսային տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին.
Տոմս №1642 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Միայն կապույտ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 միայն կանաչ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4 Ինչպես կանաչ, այնպես էլ կապույտ ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1644 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 միայն կանաչ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 Ինչպես կանաչ, այնպես էլ սև ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4 Միայն սև ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ