Միացված մոտակա լույսի լուսարձակներով բեռնատար ավտոմոբիլին ուղեկցում է միացված կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշաններով օպերատիվ ծառայության ավտոմոբիլը։ Ո՞ր ավտոմոբիլին պետք է զիջի ճանապարհը ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում լուսացույցի այս ազդանշանի ժամանակ։
1
Ոչ մի ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2
ինչպես օպերատիվ ծառայության, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
3
միայն օպերատիվ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։