Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե շտապ բժշկական օգնության ավտոմոբիլին միացված չէ կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը:
1
Շտապ բժշկական օգնության վարորդին
2
բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը, և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանի հետ միասին լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատող լուսային ազդանշան։ Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։