Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ առկայծող հատուկ թարթող ազդանշանը, և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Նույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. կողքերի վրա պարզած կամ իջեցված ձեռքեր. այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան ճանապարհային երթևեկության այն մասնակիցների համար, որոնք, անկախ իրենց երթևեկության ուղղությունից, երթևեկում են այն ուղղությամբ, որը հատում է կարգավորողի պարզած ձեռքով կամ ձեռքերով ցույց տրված ուղղությունը. ընդ որում, կարգավորողի աջ և ձախ կողմերից տրամվայն իրավունք ունի երթևեկել ուղիղ, ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկել ուղիղ և դեպի աջ, իսկ հետիոտնն իրավունք ունի անցնել ճանապարհի երթևեկելի մասով։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
5.19.1. Հետիոտնային անցումՃանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի աջ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման մոտակա սահմանի մոտ։