Կխախտի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները, եթե աշխատանքային արգելակային համակարգի անսարքության դեպքում նա մինչև նորոգման վայր երթևեկի միացված վթարային լուսային ազդանշանային համակարգով:
1
Կխախտի
2
չի խախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդող սարքի անսարքության դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամին՝ միաժամանակ շարքից դուրս եկած (մարած) մոտակա և հեռահար լույսի լուսարձակներով (կամ դրանց բացակայության դեպքում) և/կամ հետևի եզրաչափային լույսերով այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա, կամ տեսանելիությունն անբավարար է։ Վարորդի կողմում գտնվող ապակեմաքրիչի չաշխատելու դեպքում արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոց վարել մառախուղի, անձրևի և ձյան ժամանակ։