«B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի վարել ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի նստատեղից, չի գերազանցում 8-ը, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը՝
1
Գերազանցում է 4 500 կգ-ը
2
Գերազանցում է 3 500 կգ-ը, բայց չի գերազանցում 4 500 կգ-ը
3
Չի գերազանցում 3 500 կգ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերել, բաժանվում են հետևյալ կարգերի. բ) «B»՝ ավտոմոբիլ (բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք պատկանում են «A1» ենթակարգին կամ «A» կարգին), որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը, և որի նստատեղերի քանակը, բացի վարորդի տեղից, չի գերազանցում 8-ը, ինչպես նաև կցորդին կցված «B» կարգի ավտոմոբիլ, որի (կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ կցորդին կցված «B» կարգի ավտոմոբիլ, որի (կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի չբեռնված զանգվածը, իսկ այդպիսի կազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը։