«B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի վարել ոչ ավելի, քան 3 500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող մարդատար ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի տեղից.
1
գերազանցում է 16-ը
2
չի գերազանցում 8-ը
3
գերազանցում է 8-ը, բայց չի գերազանցում 16-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցները, որոնց վարելու համար պարտադիր է համապատասխան վարման իրավունք ձեռք բերելը, բաժանվում են հետևյալ կարգերի. բ) «B»՝ ավտոմոբիլ (բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք պատկանում են «A1» ենթակարգին կամ «A» կարգին), որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը, և որի նստատեղերի թիվը, բացի վարորդի նստատեղից, չի գերազանցում 8-ը, ինչպես նաև «B» կարգի ավտոմոբիլ՝ կցված կցորդի հետ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ «B» կարգի ավտոմոբիլ՝ կցված կցորդի հետ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, բայց չի գերազանցում ավտոմոբիլի չբեռնված զանգվածը, իսկ նման կազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը