«C1» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող վարորդն իրավունք ունի վարել (բացի «D1» ենթակարգի կամ «D» կարգի տրանսպորտային միջոցներից) ավտոմոբիլ, որի առավելագույն թույլատրելի զանգվածը՝
1
Գերազանցում է 7500 կգ-ը, բայց չի գերազանցում 12000 կգ-ը
2
Չի գերազանցում 3500 կգ-ը
3
գերազանցում է 3500 կգ-ը, բայց չի գերազանցում 7500 կգ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ «A», «B», «C», «CE», «D» և «DE» կարգերի շրջանակներում սահմանված տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերել, բաժանվում են հետևյալ ենթակարգերի. գ) «C1»՝ ավտոմոբիլ (բացառությամբ այն ավտոմոբիլների, որոնք պատկանում են «D1» ենթակարգին կամ «D» կարգին), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, ինչպես նաև կցորդին կցված «C1» ենթակարգի ավտոմոբիլ, որի (կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։