1
Նշում է ճանապարհ կամ երթևեկելի մաս, որի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ
2
Արգելում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը
3
երթևեկությունը թույլատրում է միայն ուղիղ ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.1 «Երթևեկություն ուղիղ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
4.1.1. Երթևեկություն ուղիղ
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։