Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ խոչընդոտի շրջանցման ուղղությունը միայն աջից։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն աջից շրջանցման ուղղությունը։
Ցույց է տալիս դուրս գալը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։ Նշանները տեղադրվում են բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.5 նշանով նշված ճանապարհից։