Ո՞ր ավտոմոբիլի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե կանաչ ավտոմոբիլը մտնում է բակ, իսկ դեղինը կանգնած է։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։