Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված տեղ։ Նշանի գործողության գոտին որոշվում է ճանապարհային գծանշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը կամ սահմանափակվում է 8.2.1 ցուցանակով։
Արգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։