Ո՞ր ուղղությամբ կարող է մարդատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը կարգավորողի այս ազդանշանի դեպքում:
1
Բոլոր ուղղություններով
2
Միայն A և D ուղղությամբ
3
միայն A, B և D ուղղություններով
4
Միայն B և C ուղղություններով
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը՝ առաջ պարզված աջ ձեռքը. - այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան կարգավորողի աջ կողքի և մեջքի կողմից շարժվող բոլոր վարորդների համար. միաժամանակ կարգավորողի ձախ կողքի կողմից տրամվայն իրավունք ունի շարժվելու ձախ, իսկ ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի շարժվելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն շարժվելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի մեջքի հետևով։ Նույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն գերակա ուժ լուսացույցի լուսային ազդանշանների, ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջների և ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների նկատմամբ։ Խաչմերուկում կարգավորողի կողմից երթևեկությունը կարգավորելիս արգելող և թելադրող ճանապարհային նշանները շարունակում են գործել, բացառությամբ այն դեպքի, երբ կարգավորողը կոնկրետ ցույց է տալիս դրանց պահանջներն անտեսելու մասին։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.1. Մուտքն արգելված է
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։