Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակների թրջվելու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը արգելակի արդյունավետությունը վերականգնելու համար պետք է՝
1
շարունակել երթևեկությունը և չորացնել արգելակային կոճղակները՝ ոտնակը ոտքով բազմակի կարճատև սեղմելով
2
Երթևեկի կայանման արգելակի կիսով չափ բարձրացված լծակով
3
Շարունակի երթևեկությունը զգուշությամբ՝ մինչև վերանորոգման վայրը
Օրենքի բացատրություն
Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակները թրջվելու դեպքում՝ տրանսպորտային միջոցի արգելակների արդյունավետությունը վերականգնելու համար վարորդը պետք է շարունակի երթևեկությունը և չորացնի արգելակային կոճղակները՝ արգելակի ոտնակը բազմիցս կարճատև սեղմելով։