Վտանգավոր բեռ փոխադրելիս վարորդին արգելվում է՝
1
Միայն ավտոտրանսպորտային միջոցի կտրուկ տեղից շարժվելը և արգելակումը
2
Միայն այն ավտոտրանսպորտային միջոցի վազանցը, որը երթևեկում է 30 կմ/ժ-ից ավելի արագությամբ
3
Միայն անջատված շարժիչով և/կամ կցորդիչով երթևեկություն
4
Ավտոտրանսպորտային միջոցի կտրուկ տեղից շարժվելը և արգելակումը, ինչպես նաև 30 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկող ավտոտրանսպորտային միջոցի վազանցը և անջատված շարժիչով և/կամ կցորդիչով երթևեկությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի 2011 թվականի օգոստոսի 18-ի №1-1/1562 հրամանով հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման կարգ» տեխնիկական կանոնակարգի 9-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ վտանգավոր բեռ փոխադրելիս վարորդին արգելվում է՝ ա) վառելիքով լիցքավորվել ավտոլցակայաններում ընդհանուր օգտագործման սյուներից (պայթուցիկ և հրավտանգ նյութեր փոխադրելու դեպքում). բ) ավտոտրանսպորտային միջոցի կտրուկ տեղից շարժվելը և արգելակելը. գ) այն ավտոտրանսպորտային միջոցի վազանցը, որը երթևեկում է 30 կմ/ժ-ից ավելի արագությամբ. դ) անջատված շարժիչով և/կամ անջատված կցորդիչով երթևեկելը. ե) ծխախոտ ծխելը ավտոտրանսպորտային միջոցի սրահում. վ) ավտոտրանսպորտային միջոցի կանգառը/կայանումը կրակի օջախից 200 մետրից պակաս հեռավորության վրա. զ) ավտոտրանսպորտային միջոցն առանց հսկողության թողնելը. թ) այլ բեռ փոխադրելը և/կամ այն անձանց փոխադրելը, որոնք ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի անդամներ չեն։