Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1
ինչպես մարդատար ավտոմոբիլի վարորդի, այնպես էլ ավտոբուսի վարորդի նկատմամբ
2
Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
3
միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։