Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:
1
ինչպես օպերատիվ ծառայության ավտոմոբիլի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2
միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3
միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որն ազդանշան է տալիս բարձրախոս սարքով, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, երթևեկելի մասում տեղ ազատել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։