Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե բոլոր լուսացույցներում վառված է դեղին թարթող ազդանշանը։
1
Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
2
Ինչպես տրամվայի, այնպես էլ ավտոբուսի վարորդների նկատմամբ
3
Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խաչմերուկը, որում երթևեկության հերթականությունը որոշվում է լուսացույցի կամ կարգավորողի ազդանշաններով, կարգավորվող խաչմերուկ է։ Եթե վառվում է դեղին թարթող ազդանշանը, կամ լուսացույցը բացակայում է կամ չի աշխատում, կամ կարգավորողը կանգնած չէ, խաչմերուկը համարվում է չկարգավորվող, և վարորդը պարտավոր է առաջնորդվել չկարգավորվող խաչմերուկով անցնելու կանոններով և խաչմերուկում տեղադրված առավելության նշաններով։ Նույն հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։ դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։