Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
2
Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
3
միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. բ) լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին։