Իրավունք ունի՞ արդյոք փոխադրողը պահանջել կազմել տրանսպորտի կամ բեռի տեսակներին համապատասխան քանակությամբ բեռնագրեր։
1
իրավունք ունի միայն այն դեպքում, եթե պայմանագրով սահմանված բեռի փոխադրման ժամկետը 60 օրացուցային օրից ավելի է
2
Իրավունք ունի, եթե փոխադրվող բեռը բաշխվում է մի քանի տրանսպորտի վրա, կամ խոսքը վերաբերում է տարբեր տեսակի կամ առանձին խմբաքանակների բաժանված բեռին
3
իրավունք չունի, քանի որ օրենսդրությամբ նախատեսված է բեռնագիրը կազմել միայն երկու օրինակից
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 673-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փոխադրվող բեռը բաշխվում է մի քանի փոխադրամիջոցների վրա, կամ խոսքը վերաբերում է տարբեր տեսակի կամ առանձին խմբաքանակների բաժանված բեռին, ինչպես ուղարկողը, այնպես էլ փոխադրողը կարող են պահանջել կազմել այնքան բեռնագիր, որքան փոխադրամիջոց կամ բեռի տեսակ կա։