Բեռի մասնակի կորստի, վնասման կամ հանձնման ժամկետի խախտման դեպքում փոխադրումներից բխող իրավունքների հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է՝
1
Ստացողի կողմից ներկայացված ռեկլամացիայի (պահանջի) օրվանից
2
Բեռի կորստի կամ վնասման օրվանից, իսկ ժամկետի խախտման դեպքում՝ բեռի հանձնման համար սահմանված օրվանից
3
Բեռն ուղարկելու օրվանից
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 699-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ սույն գլխով կարգավորվող փոխադրումներից բխող իրավունքների վաղեմության ժամկետը մեկ տարի է։ Դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում այդ ժամկետը կազմում է երեք տարի։ Վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է բեռի մասնակի կորստի, վնասման կամ հանձնման ժամկետի խախտման դեպքում՝ դրա ուղարկման օրվանից։