Ո՞ր ուղղությամբ կարող է մարդատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը լուսացույցի այս ազդանշանի դեպքում։
1
Միայն ուղիղ և ձախ
2
Բոլոր ուղղություններով
3
Միայն ուղիղ և աջ
4
Միայն ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե լուսացույցները տեղակայված են ճանապարհի երթևեկելի մասի զուգընթաց ուղղության կողմում գտնվող յուրաքանչյուր երթևեկության գոտու վերևում, յուրաքանչյուր լուսացույցի գործողությունը տարածվում է միայն այն երթևեկության գոտու վրա, որի վերևում այն գտնվում է։ Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ կանաչ, դեղին և կարմիր լուսային ազդանշանները, որոնց վրա պատկերված է սլաք/սլաքներ, ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի առանց սլաքի լուսային ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքով/սլաքներով ցույց տրված ուղղությամբ/ուղղություններով։ Ընդ որում, ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձ, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշումով։ Նույն նշանակությունն ունի լուսացույցի լրացուցիչ սեկցիայում կանաչ լուսային ազդանշանի վրա պատկերված սլաքը։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված լուսային ազդանշանը տեղեկացնում է, որ այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ երթևեկությունն արգելված է։