Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։
Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի աջից կամ ձախից շրջանցման ուղղությունը։
Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն ձախից շրջանցման ուղղությունը։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Ցույց է տալիս գոտիների քանակը և գոտիներում երթևեկության թույլատրելի ուղղությունները։ Նշանները, որոնք թույլատրում են շրջադարձ ծայրահեղ ձախ գոտուց, թույլատրում են նաև հետադարձ նույն գոտուց։ Խաչմերուկից առաջ տեղադրված նշանների գործողությունը տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե դրա վրա տեղադրված այլ 5.15.1 և 5.15.2 նշանները այլ ցուցում չեն տալիս. նշանների գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։